Նախնական տվյալներով շնչահեղձ է եղել․ դահուկորդին չեն հասցրել հանել ձյան տակից։
Ռուս դահուկորդը մահացել է Հնդկաստանի լեռներում՝ ընկնելով ձնահյուսի տակ։ Նախնական տվյալներով՝Նախնական տվյալներով շնչահեղձ է եղել․ դահուկորդին չեն հասցրել հանել ձյան տակից։ Խմբի կազմում ևս վեց մարդ կար։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
Այսօր առավոտյան յոթ ռուսներ դահուկով սահել են Հիմալայների Գյուլմարգ լեռնադահուկային հանգստավայրում: Այդ պահին այնտեղ ձնահյուս է տեղի ունեցել։ Մի խումբ դահուկորդներ տեղացի բնակիչների ուղեկցությամբ գնացել են լանջեր: Յոթ ռուս մարզիկներ մնացել են ձյան տակ, որոնցից մեկը մահացել է։ Եվս 6-ին հաջողվել է փախչել՝ դուրս գալով ձյան տակից։ Մահացածի ինքնությունը պարզվում է։