Երեկ երեկոյան Մոսկվայում ձերբակալվել էր Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ և բլոգեր Քյամիլ Զեյնալլին, որը երեկ ազատ է արձակվել և մեկնել Բաքու։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:
«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,- հայտնել է նա:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Մոսկվայում ձերբակալվել էր Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ և բլոգեր Քյամիլ Զեյնալլին, որը երեկ ազատ է արձակվել և մեկնել Բաքու։
Նա հետախուզվում է ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, դիվերսիաների և այլնի մեջ. Զեյնալլին 44-օրյա պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել։