Աշոտ Դանելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել։
Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի ժամանակ ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Աշոտ Դանելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել»,– նշել է նա ուղերձում։
Երիցյանը հիշեցրել է, որ իր պաշտպանյալը 60 ժամ եղել է անազատության մեջ, բայց ոչ մի մեղադրանք, փաստորեն,չի ապացուցվել։
Դանիելյանն իր հերթին նշել է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել։