Չվճարելու դեպքում չվճարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն։
Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը․ այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞նց կարող են չվճարել․ օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն»,- ասաց նա, ապա հավելեց. «Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Դե ուրեմն, Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի օգտվեք: Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու, այդպես, հասեք օդանավակայան: Կամ՝ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»: