ՀՀ-ն երեկ արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը․ Լըկորնյու

Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։

Հայաստանը երեկ երեկոյան արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը, այսօր Երևանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

«Ձեր Փարիզ այցելության ժամանակ Դուք ստորագրեցիք առաջին վաճառքի նյութ հանդիսացող զենքի տեսականին, երեկ երեկոյան Դուք արդեն առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը նույնպես կլինի։ Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը», – հայտարարեց ֆրանսիացի պաշտոնյան՝ շեշտելով՝ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար։

«Այդ ջանքերը ձեզ թույլ կտան լավագույնս պաշտպանվել», – ասաց Լըկորնյուն։

Անդրադառնալով ՀՕՊ համակարգերին՝ նախարարն ասաց, որ եթե Հայաստանը դրա կարիքն ունենա, ՀՕՊ հրթիռներ նույնպես կտրամադրվեն։

Լըկորնյուն նաև տեղեկացրեց, որ Պապիկյանի հետ այսօր խոսել են, մասնավորապես, «Միստրալ» հրթիռների մասին։

«Tales ռադարների մասին է նաև խոսքը: GM200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի, և տեսնում եք, որ ամեն անգամ խոսում ենք պաշտպանական զենքերի մասին», – ասաց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print