Եթե ՀՀ քաղաքացի ես, ունես գրանցված ամուսնություն և տուն ունենալու մեծ ցանկություն, ապա կարող ես պետական աջակցության ծրագրով հիպոթեքային վարկավորմամբ սահմանամերձ որևէ համայնքում տուն կառուցել: Ի դեպ, այս դեպքում պետությունը մինչև 16 մլն դրամի վարկի մարումը ամբողջությամբ իր վրա է վերցնում: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ այս ծրագրից արդեն 412 ընտանիք է օգտվում, որից 54-ը՝ Սյունիքի մարզից:
