Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։
Այսօր՝ փետրվարի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Մինչ ոստիկանների ժամանումը դեպքի վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր։
Վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ղ․-ն է, նա հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։