Լուսանկարի հեղինակը՝ լուսանկարիչ Հալգրիմուր Հելգասոնն է։
Orda.kz-ը «Ֆենիքսը Իսլանդիայի վրա» վերնագրով լուսանկար է հրապարակել, որն արվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հեռավորության վրա։
Լուսանկարի հեղինակը՝ լուսանկարիչ Հալգրիմուր Հելգասոնը, Հյուսիսափայլի պրոֆեսիոնալ որսորդ է։ Այսպես են անվանում այն մարդկանց, ովքեր պարբերաբար դուրս են գալիս գիշերային այս եզակի երեւույթը նկարահանելու։
Հելգասոնի լուսանկարների ամբողջ հավաքածուից Ֆենիքսը, թերևս, ամենատպավորիչն է: