Զանգվածաբար ոչնչացմամբ ձուկ են որսացել

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45 և 47 տարեկան երկու տղամարդ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով, ձուկ են որսում:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Դեպքի վայրում գտնվող նրանցից մեկի «ՎԱԶ-2121»-ում եղել են ձկնորսական ցանցեր, էլեկտրական սարք, էլեկտրական եղանակով որսացած ձկները և ռետինե ձկնորսական հագուստներ:

Եղեգնաձորի երկու բնակիչն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print