էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Auction.mia.gov.am համակարգի տվյալների համաձայն՝ 00 OO 000 պետհամարանիշը վաճառվել է։ Ըստ «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի տարածած տեղեկատվության` այն վաճառվել է մոտ 121 մլն դրամով։