Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները կհանդիպեն. Բայրամով

Մյունխենյան հանդիպումից հետո որոշվեց վերսկսել խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ մոտ օրերս տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։

«Չնայած բանակցություններում որոշակի ընդմիջմանը, խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները շարունակվում էր։ Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվեց վերսկսել խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները, և ծրագրվում է առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպում»,- ասել է Բայրամովը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print