Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է WKF (World Karate Federation) կարատեի պաշտոնական՝ Karate 1 Youth League մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:
Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած` Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր: