Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Քննությունը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 1-ին և 4-ին՝ ժամը 10:00-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print