Տիգրան Լ. Պետրոսյանը «ՉեսսՄուդ Օփենի» -ի միանձնյա առաջատար

Սեպտեմբերի 29- ից Ծաղկաձորում մեկնարկել է “ՉեսսՄուդ” Օփեն շախմատի միջազգային մրցաշարը։ Չորրորդ տուրի արդյունքում  մրցաշարի աղյուսակը գլխավորում է  գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:

Հայազգի շախմատիստներ ՖՎ Հայկ Երիցյանը, ՄԳ Մանուել Պետրոսյանը, ՄԳ Շանթ Սարգսյանը, Իրանի ներկայացուցիչներ Ամիռեզա Պուռ Աղա Բալան  և Մուհամմեդ Մահդի Ալիզադեհը, ինչպես նաև ռուս շախմատիստ Ալեքսեյ Գոգանովը զիջում են առաջատարին կես միավորով։

 Մրցաշարին մասնակցում են շուրջ 11 երկրների մոտ 180 շախմատիստներ, այդ թվում` 18 միջազգային գրոսմայստեր եւ 37 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print