Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ Գեւորգ Պապոյան

«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց էկոնոմիկայի նախարարի թեկնածու Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է մտածել, որ ԱԺ-ում անելիք ունի, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իր պետական, հանրային ծառայությունն այս փուլում պետք է շարունակի որպես էկոնոմիկայի նախարար։

«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց էկոնոմիկայի նախարարի թեկնածու Գևորգ Պապոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին։

Գեւորգ Պապոյանը լրագրողներին ասաց, որ վայր է դրել պատգամավորական մանդատը։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասաց Պապոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print