🎦Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ֆերմերների դեմ

Եվրոպացի ֆերմերները ճեղքել են ոստիկանական պատնեշները, տրակտորներով քշել իրավապահներին եւ հզոր ազդանշանների տակ ուղեւորվել հրապարակ, որտեղ գտնվում են ԵՀ-ի եւ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանները։

Բրյուսելում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ֆերմերների դեմ։

Հարյուրավոր տրակտորներ ամբողջ Բելգիայից հավաքվում են մայրաքաղաք՝ «ողջունելու» եվրոպացի գյուղատնտեսության նախարարներին, ովքեր ժամանել են Բրյուսել՝ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Եվրոպացի ֆերմերները ճեղքել են ոստիկանական պատնեշները, տրակտորներով քշել իրավապահներին եւ հզոր ազդանշանների տակ ուղեւորվել հրապարակ, որտեղ գտնվում են ԵՀ-ի եւ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանները: Արդեն այնտեղ բանվորները փորձ են արել գոմաղբը բեռնաթափել կենտրոնական փողոցի երթևեկելի հատված և հանդիպել ջրցան մեքենաներին։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Եվրոպայի շատ երկրներում։ Ֆերմերները փորձում են ուշադրություն հրավիրել այն բարդ իրավիճակի վրա, որում հայտնվել է ոլորտը, ինչպես նաև դեմ են եվրոպական գյուղատնտեսական քաղաքականությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print