Առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են ՌԴ քաղաքացու ավտոմեքենաները

Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում թալանել են ՌԴ քաղաքացու «Volvo» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին։

47-ամյա Վադիմ Ախմետզյանովը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլյա Պետրովը և 38-ամյա Ալեքսեյ Գավրիլովը իրեն վստահված ավտոմեքենաներից պահեստամասեր են գողացել քանդելու եղանակով։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print