ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը որոշում է կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը։
Տարածած հայտարարությունում Զաքարյանը մասնավորապես նշել է․
Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։
Չնայած մանդատից հրաժարվելու իր որոշմանը՝ Զաքարյանը շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։