Աշխարհահռչակ ֆուդբլոգեր Բիր էլ Սագիրը, ով սոցցանցերում ունի միլիոնավոր հետևորդներ, հաճախ է տարբեր ժողովուրդների ազգային ուտեստներ պատրաստում՝ ընթացքը ներկայացնելով գեղարվեստական ձևով։
Երեկ ֆուդբլոգերը իր հետևորդներին է ներկայացրել հայկական ավանդական «Ղափամայի» պատրաստման եղանակն ու վերջնարդյունքը։
Նշենք, որ տեսանյութում հնչում է հայկական երաժշտություն, իսկ բլոգերը հայկական տարազ է կրում։