Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։

2024 թվականի փետրվարի 19–25–ը Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։

«Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ ՀՀ–ում շարունակում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։ Գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print