ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն․ Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը հարցազրույց է տվել Banks.amին։

– ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:

– Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ հասարակության՝ այս ուղղությամբ համատեղ օրակարգի ձեւավորման սկիզբը։  

– Որպես Հայաստանի թիվ մեկ հարկատու եւ խոշոր գործատու, արդյո՞ք ԶՊՄԿ-ն հավակնություն ունի առաջամարտիկի դեր ստանձնել կայուն զարգացման եւ «կանաչ օրակարգի» ուղղություններով:

– Իհարկե, թիվ մեկ հարկատու լինելն այդ առումով նույնպես պարտավորեցնող է։

Բայց առաջամարտիկի դերը ստանձնում են գործողություններով եւ մենք հույս ունենք, որ այդ առումով վերջին տարիներին ԶՊՄԿ գործունեությունը տեսանելի է։

Առաջին անգամ հրապարակվեց ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը՝ 2022-ին եւ արդեն երկրորդը՝ 2023-ին։

ԶՊՄԿ հաշվետվությունները եւ Հայաստանի ներդրումային համբավն աշխարհում

Առաջին անգամ Հայաստանում հրապարակվեց TCFD ուղեցույցով հետազոտության արդյունքները։

Հաշվետվողականությունը ԲՍԿ չափանիշների համապատասխանելիության ուղղությամբ ամենակարեւոր քայլերից է, եւ մենք ստանձնել ենք այդ, ինչպես նաեւ ոլորտում այլ նշաձողերին հասնելու պարտավորություն։ Ի դեպ, առաջամարտիկ լինելն այս առումով բոլորովին ինքնանպատակ չէ։ Միայն ուրախ կլինենք, որ առաջամարտիկները շատ լինեն։

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք news@mediamax.am հասցեին:

Կոնֆերանսի ծրագիրը հասանելի է այստեղ. https://banks.am/am/news/newsfeed/27298

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print