Բայրամովը մեկնել է Գերմանիա

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների ևս մեկ փուլ

Այսօր՝ փետրվարի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների ևս մեկ փուլ՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագիր» նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ Գերմանիայի պաշտոնյաների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print