Տրամաբանական է, որ ՌԴ սահմանապահները վերահսկեն Մեղրու ճանապարհը. Զախարովա

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի ՌԴ սահմանապահների կողմից վերահսկումը տրամաբանական է տնտեսական և լոգիստիկ պատճառներով։

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ապաշրջափակման հանձնաժողովի գործընթացն այս փուլում կանգ է առել «հայ գործընկերների դիրքորոշման պատճառով»։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում։

Զախարովան տրամաբանական է համարում, որ ՌԴ սահմանապահները վերահսկեն Մեղրու ճանապարհը․ «Դա տրամաբանական է տնտեսական և լոգիստիկ պատճառներով։ Ռուս սահմանապահները, այսպես, թե այնպես, տեղակայված են Սյունիքի հարավում, նրանք պաշտպանում են հայ-իրանական սահմանը։ Չենք կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» Մեղրու կամ մեկ այլ ճանապարհի այլընտրանք է, ավելի շուտ՝ այն առավել գլոբալ հայացք է»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print