Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում։
ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանսւմ ենք ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածն անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։
Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։