Կփոխվի մինչեւ 2տ երեխայի խնամքի նպաստի կարգը

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ի հերթական նիստում կառավարությունն առաջարկել է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքը կգործի 2023թ․ հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար։

Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է սահմանել նաեւ, որ մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաեւ այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Գործող կարգավորմամբ՝ երբ ծնողը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print