Թերթի տվյալներով՝ հայցը վերաբերում է Google-ի թվային գովազդային քաղաքականությանը։
Եվրոպայում ավելի քան 30 մեդիա կազմակերպություններ դատի են տվել ամերիկյան Google կորպորացիային՝ պահանջելով 2,1 միլիարդ եվրոյի չափով վնասի փոխհատուցում, գրում է Politico թերթը։
Թերթի տվյալներով՝ հայցը վերաբերում է Google-ի թվային գովազդային քաղաքականությանը։ «Եթե Google-ը չչարաշահեր իր գերիշխող դիրքը, մեդիա ընկերությունները կարող էին զգալիորեն ավելի շատ գովազդային եկամուտ ստանալ և ավելի քիչ վճարել գովազդային ծառայությունների համար», – մեջբերում է հրատարակությունը հայցվորների հայտարարությունից մի հատված։
Axel Springer-ը, Schibsted-ը, DPG Media-ն և եվրոպական 17 երկրների այլ մեդիա ընկերություններ հայց են ներկայացրել Նիդերլանդներում։
2023 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրել էր գովազդային բիզնեսում հակամենաշնորհային օրենքներին չհամապատասխանելու մեջ։ ԵՀ-ն վերջին տարիներին բազմամիլիարդանոց տուգանքներ է սահմանել ԱՄՆ-ի առաջատար թվային կորպորացիաների, այդ թվում՝ Microsoft-ի, Google-ի և Amazon-ի նկատմամբ՝ ԵՄ թվային մրցակցության կանոնները խախտելու համար: