Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ hոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) Իրանի` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5․5 մագնիտուդով երկրաշարժ, օջախի խորությունը՝ 10 կմ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։