Արքայազն Հարին պարտվել է ոստիկանական պաշտպանություն  ունենալու գործը

Հաղորդվում է, որ արքայազն Հարին մտադիր է այս որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում։

Արքայազն Հարին չի կարողացել  Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում պաշտպանել քաղաքացիների հարկերի հաշվին ոստիկանական պաշտպանության իրավունքը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ արքայազն Հարին մտադիր է այս որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում։

Արքայազն Հարիի պաշտպանության մակարդակը Մեծ Բրիտանիայում իջեցրել է Թագավորական ընտանիքի և հասարակական գործիչների պաշտպանության գործադիր կոմիտեբ։ Արքայական ժառանգորդն ասել է, որ ինքը «ոչ թե արտոնյալ վերաբերմունք է խնդրում, այլ, որ կոմիտեն արդար և օրինական կերպով կիրառի իր սեփական կանոնները»:

Մինչ այս թագուհի Կամիլան և արքայազն Ուիլյամը ցանկանում էին արքայազն Հարիին հեռացնել կտակից։

Հաղորդվում է, որ երբ արքայազն Հարրին եկել է Մեծ Բրիտանիա՝ հորը այցելելու, նրա և խորթ մոր միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Թագուհի Կամիլան մեղադրել է արքայազն Հարիին կեղծավորության մեջ և կոչ է արել նրան դադարեցնել թագավորական ընտանիքն օգտագործել իր ամբիցիաների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print