Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով

Ըստ հիմնավորման՝ նախկինում դեղատոմսը թղթային տարբերակով գրելիս հաստատվում էր բժշկի և բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ, ինչը հանգեցնում էր բուժհաստատություններում հերթերի գոյացման:

Նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության փետրվարի 29 նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Ըստ հիմնավորման՝ նախկինում դեղատոմսը թղթային տարբերակով գրելիս հաստատվում էր բժշկի և բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրությամբ, ինչը հանգեցնում էր բուժհաստատություններում հերթերի գոյացման: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել թղթային դեղատոմսերի լրամշակված տարբերակները, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար անհրաժեշտ տվյալները՝ առանց էլեկտրոնային ձևաթղթի հաստատման, քանի որ համակարգը պարբերաբար ենթարկվում է թարմացման, և էլեկտրոնային դեղատոմսերն անընդհատ ենթարկվում են փոփոխությունների:

Այս պահին տվյալ փոփոխությունը հնարավորություն է տալիս 470 անվանում (որից 375-ը՝ անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև նշված խմբերը) և 75 կենտրոնացված կարգով դեղորայքի դուրսգրումն այսուհետ իրականացնել էլեկտրոնային եղանակով»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ այս փուլում ամեն ինչ չէ, որ քաղաքացիները դեղատներից ձեռք են բերելու դեղատոմսով կամ էլեկտրոնային դեղատոմսով, այսինքն՝ շարունակում են մնալ դեղամիջոցներ, որոնք մարդիկ կարող են ազատ վաճառքի ձևով գնել, ապա հետաքրքրվեց՝ երբվանից է, որ այդ դեղերը միայն էլեկտրոնային եղանակով պետք է գնել: Ըստ Ջումայանի՝ 400-ից ավելի դեղեր են էլեկտրոնային դեղատոմսի համակարգ մտցնելու, որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: Նմանատիպ գործընթացի ևս մեկ փուլ կլինի 2025 թվականին:

«2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնի էլեկտրոնային դեղատոմսով,- ասաց նախարարի տեղակալը և պարզաբանեց,- ընդհանուր ունենք 3370 գրանցված անվանում, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով»:

Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ դեղատոմսը դուրս է գրվելու ազդող նյութով, այլ ոչ բրենդային անվանումներով, այստեղ նաև բուժառուն հնարավորություն ունի ընտրելու այն դեղը, որն իրեն գումարի առումով հարմար է, բայց դեղատան աշխատակիցը չի կարողանա դեղի քանակի կամ դոզայի փոփոխություն կատարել:

«Եթե բժիշկը նշանակել է 20 հաբ, այս պահին գնել է 10 հաբ 5 օրվա համար, և ևս 10-ը պետք է 5 օրվա համար գնի, ինքը՝ բժիշկը, տեսնում է, որ դեղատոմսը բաց է թողած մասնակի, և կարող է կապ հաստատել բուժառուի հետ և ճշտել՝ ինչի պատճառով է, որ արդեն 6-րդ օրն է, որ պետք է շարունակի դեղորայք գնել, բայց չի գնել մնացած խմբաքանակը: Այսինքն՝ սա նաև վերահսկողություն է հիվանդությունը վարելու:

Դեղատոմսի դուրսգրումը կատարվելու է «Արմմեդ» համակարգով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print