Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից։
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը ծառայությունից տուն գնալիս Տիչինայի փողոցում աղբամանների մոտ նկատել է երեխաների:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների վարքագիծը կասկած է առաջացել պարեկի մոտ, և նա մոտենալով նրանց, նկատել է, որ երեխաները նռնակի նմանվող առարկայի հետ են խաղում: Պարեկը երեխաներին, որոնք եղել են 5 հոգի, տարհանել է նշված վայրից, ապա դեպքի մասին տեղեկացրել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։