Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փետրվարի 29-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին՝ Տանձավեր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (բարձված խճաքարերով) կողաշրջվել է, խճաքարերը թափվել և խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․) կողաշրջվել է, խճաքարը թափվել են և խոչնդոտում են երթևեկությանը․ տուժածներ չկան:
Փրկարարները կատարել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը տեղափոխել քարշակի վրա և քարշակման միջոցով օգնություն ցուցաբերել ևս երեք բեռնատար ավտոմեքենայի։