Ֆրանսիան Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարք կգնի

«Ընդհանուր առմամբ, մեր պաշտպանական արդյունաբերությունից կպատվիրվի երկու հազար հեռակառավարվող անօդաչու թռչող սարք՝ մեր զորքերի և Ուկրաինայի կարիքների համար»

Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 անօդաչու թռչող սարք կգնի Delair անօդաչու սարքեր արտադրող ընկերությունից։ Արդեն այս ամառ անօդաչու թռչող սարքերը կուղարկվեն Կիև։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Ֆրանսիան Delair-ից պատվիրում է 100 հեռակառավարվող զինամթերք, որոնք Ուկրաինա կհասնեն այս ամառ»,- գրել է Լեկորնյուն։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը երկու հազար նման անօդաչու թռչող սարքերի արտադրության պատվեր կստանա։

«Ընդհանուր առմամբ, մեր պաշտպանական արդյունաբերությունից կպատվիրվի երկու հազար հեռակառավարվող անօդաչու թռչող սարք՝ մեր զորքերի և Ուկրաինայի կարիքների համար»,- հավելել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print