Դանակահարություններ՝ Նուբարաշենում. պարզվել է 3 վիրավորի ինքնությունը

Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիճ է տեղի ունեցել։

Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print