Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն առանց դրսի ուժերի. Քըլըչ 

Մենք տեսանք, որ Մինսկի 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ 

Քըլըչը, մասնավորապես, ասել է. «Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձևավորելու համար։ Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները։ Ես համաձայն եմ պարոն Հաջիևի հետ․ գլխավոր կետն այն է, որ պետք է ցույց տանք տարածաշրջանային սեփականության ընկալումը։ Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, կոնտրպրոդուկտիվ են։ Մենք տեսանք, որ Մինսկի 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր։ Մենք պետք է դասեր քաղենք այդ ամենից։ Եվ խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարևոր կլինի ոչ միայն երեք երկրների, այլև ամբողջ եվրոատլանտյան տարածաշրջանի համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք անհրաժեշտ գործիքակազմն ունենք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար։ Հարկ է նշել, որ ոչինչ համաձայնեցված չի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print