Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է․
«Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այն տոն է բոլորիս համար, քանի որ յուրաքանչյուրիս ճակատագրի, որպես մարդ և քաղաքացի կայացման, անհատականության ձևավորման և, ի վերջո, գիտելիքներ ստանալու մեջ անուրանալի և անփոխարինելի է ձեր դերակատարումը: Կրթելով ու դաստիարակելով սերունդներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ՝ դուք դնում եք երաշխավորված ապագայի հիմքը․․․»,-նշվում է շնորհավորական խոսքում։
Իր ուղերձում համայնքապետը շնորհավորել է նաև վաստակած հանգստի անցած մանկավարժներին։