Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը։
Սլովակիայի Հանրապետության ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողներին, ասպիրանտներին, համալսարանի դասախոսներին, հետազոտողներին և արվեստագետներին 2024-2025 ուսումնական տարվա համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանների, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Դիմորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են մանրամասների համար դիմել nsp-foreign@saia.sk էլեկտրոնային հասցեով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 30-ը` ժամը 16:00-ը:
2024 թ. մարտի 22-ին` ժամը 13:00-ին, կրթաթոշակային հայտի մշակման վերաբերյալ տեղի կունենա վեբինար, որը հասանելի կլինի հետևյալ հղմամբ: