2017թ․-ից մեկնարկած «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ՄԱԿ-ի ծրագիրը շարունակվում է՝ ընդգրկելով Հայաստանի տարբեր մարզեր ու բնակավայրեր: Այս տարիների ընթացքում Կլիմայի կանաչ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համաֆինանսավորման շնորհիվ հանրապետությունում 200 բնակելի և հասարակական շենքեր են ջերմաարդիականացվել: Օրերս ծրագիրը մանրամասն ներկայացվեց Սյունիքի մարզպետարանում:
