Ավտոմեքենայում կրակն առաջացել է, երբ քաղաքացիները դաշտում չոր խոտն այրել են, և այն տարածվելով հասել է մինչև կայանված Mercedes-ը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:
Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարaտի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղացիներից մեկի դաշտում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կրակն առաջացել է, երբ քաղաքացիները դաշտում չոր խոտն այրել են, և այն տարածվելով հասել է մինչև կայանված Mercedes-ը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ:
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը:



