Հայտարարությունը նա հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։
Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Հայտարարությունը նա հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- հայտարարել է Էրդողանը։