Ինգուշեթիայում կրակոցները դադարել են

Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։

Ինգուշեթիայի Հանրապետության Կարաբուլակ քաղաքում,  անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։ 

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բնակարանը, որտեղ թաքնվում են գրոհայինները, մաքրվում է, կրակոցները դադարել են: 

 ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի տվյալներով՝ սպանվել է վեց զինյալ:

Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։

Ձերբակալելու փորձի ժամանակ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իրավապահները մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկջոկատայիններն արգելափակել էին զինյալներին բազմաբնակարան շենքում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print