Դանակահարություն հանրախանութում

Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին:

Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայրաքաղաքի Մազմանյան փողոցի հանրախանութի սրահում վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որի ընթացքում էլ վերջինս կտրող-ծակող առարկայով հարվածել է այգեստանցի երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print