Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Բռնցքամարտիկների հավաքականը 5 մեդալ է նվաճել՝ համապատասխանաբար 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե:
Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը (46 կգ) ու Էրիկ Առուստամյանը (52 կգ)։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Երանոս Օհանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին և արժանացել է արծաթե մեդալին, իսկ 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։