Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելքում, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։