Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն։
Փետրվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, ապա Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամասում գրկել նրան ու փորձել սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխային հաջողվել է փախչել հանցագործից ու կատարվածի մասին հայտնել ծնողներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը։ Կարճ ժամանակ անց նա հայտնաբերվել է Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։