Սպասվում են տեղումներ

Գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ 

Հանրապետության տարածքում մարտի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ 

Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 7-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 8-ին, 9-ի գիշերն սպասվում է անձրև։ Մարտի 9-ի ցերեկը, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ին և 7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print