Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Նարինե Մ․-ն և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։
Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:
Ոստիկաններն ու պարեկները Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդներին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։