ԳՇ պետի խոսքով՝ օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։
Սյունիքում կուտակումներ չկան, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին, կուտակումներ չկան, որը ներկայացնում եք»,- ասաց նա։
ԳՇ պետի խոսքով՝ օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։
Ըստ նրա՝ շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։
«Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ»,- նշեց Ասրյանը։
ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները։
«Եթե կասկածում եք՝ այցելեք ու համոզվեք»,- ասաց նա։