Հոկտեմբերի 5-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ։
«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում եմ ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց, որ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկումների շրջանակում կլինեն։ Պրահայից հետո Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։