Amazon-ի հիմնադիրը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը. Bloomberg

Ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն և X (նախկին Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ տեղում է հայտնվել։ Նրա կարողությունը գնահատվում է 198 մլրդ դոլար: 

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021 թվականից ի վեր առաջին անգամ զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, այս են փաստում Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Վարկանիշի համաձայն՝ թեև Բեզոսի կարողությունը վերջին 24 ժամվա ընթացքում նվազել է 500 միլիոն դոլարով, սակայն դա նրան չի խանգարել դառնալ ամենահարուստը: Ներկայումս Բեզոսի կարողությունը գնահատվում է 200 միլիարդ դոլար։

Տարեսկզբից Amazon-ի հիմնադիրը հարստացել է 23,4 միլիարդ դոլարով։«2021 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Amazon-ի հիմնադիր Բեզոսը գլխավորում է Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը»,- գրում է գործակալությունը։

Ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն և X (նախկին Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ տեղում է հայտնվել։ Նրա կարողությունը գնահատվում է 198 մլրդ դոլար: 

Առաջատար եռյակը եզրափակում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի սեփականատեր, ֆրանսիացի Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է մինչև 197 միլիարդ դոլար:

2012 թվականի մարտից Bloomberg գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print