Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով այսօր կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ կառավարության գրասենյակը։
Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Սպասվում է, որ առաջիկա շփումների ընթացքում քաղաքական գործիչները կդիտարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։